Այսօր՝ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է զինծառայող, 1996թ. ծնված Գուրգեն Ավետիքի Այվազյանը: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:
Ռազմինֆոյի հետ զրույցում ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հաստատեց, որ զինծառայողը զոհվել է հակառակորդի կրակոցից:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Օրվա ընթացքում տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական բանակը կիրառել է նաև ԱԳՍ-17 և ՍՊԳ-9 նռնականետներ:
[Լրացում] Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի կայքը հայտնել է, որ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ։ Կատարվում է նախաքննություն:
[Լրացում] Հոկտեմբերի 27-ին Բակո Սահակյանի հրամանագրով Գուրգեն Այվազյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Pingback: Սենոր Հասրաթյան. «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը ապատեղեկատվություն է» | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 23 – 29 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info
Pingback: Հայկական զինուժի կորուստները 2016-ի հոկտեմբերին. Razm.info | Ռազմ.info