Վիգեն Սարգսյանը Հունաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Հոկտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-հունական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ պաշտպանության նախարարի և Հայաստանում Հունաստանի դեսպանի հանդիպումը

ՀՀ պաշտպանության նախարարի և Հայաստանում Հունաստանի դեսպանի հանդիպումը

Հրապարակված լուսանկարներից երևում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը և Հայաստանում Հունաստանի դեսպանության ռազմական կցորդ գնդապետ Գեորգիոս Մավրոեիդիսը:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ Հունաստանը առաջին երկրներից է, ում հետ Հայաստանը սկսկել է միջազգային համագործակցությունը պաշտպանության և խաղաղապահության բնագավառում և այդ համագործակցությունն այժմ գտնվում է բարձր մակարդակի վրա:

12878

Տիկին դեսպանն իր հերթին տեղեկացրել է, որ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն է ներկայացնում և հունական կողմը պատրաստ է զարգացնել այն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Ավելացնենք, որ պաշտպանական ոլորտում Հայաստանը Հունաստանի հետ համագործակցում է մասնավորապես խաղաղապահության և ռազմական կրթության ոլորտներում. հայաստանցի կուրսանտները ռազմական կրթություն են ստանում Հունաստանում:

Բացի այդ, 2016-ի փետրվարին պատրաստվել է Հայաստանի և Հունաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր, որը հավանության է արժանացել ՀՀ կառավարությունում: Համաձայնագրով նախատեսվում է երկու երկրների միջև զենքի, զինամթերքի և պայթուցիկների արտադրության նպատակով տեխնոլոգիաների փոխանցում և տեխնիկական աջակցություն, ռազմական նշանակության արտադրանքի արտադրության համար համատեղ կազմակերպությունների հիմնադրում և այլն:

Մինչ այդ՝ 2015-ի դեկտեմբերին, Հայաստան է այցելել Հունաստանի պաշտպանության նախարարը և հանդիպումներ ունեցել Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ:

Հունաստանի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում դիմավորման հանդիսավոր արարողության ժամանակ

Հունաստանի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում դիմավորման հանդիսավոր արարողության ժամանակ

2 responses to “Վիգեն Սարգսյանը Հունաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հարցեր

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 23 – 29 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info

  2. Pingback: ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Հունաստան | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *