ՀՀ ԶՈւ ԳՇ պետը մասնակցել է Եվրոպական բանակների համաժողովին

ՀՀ ԶՈւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Գերմանիայի Վիսբադեն քաղաքում հոկտեմբերի 25-26-ին անցկացված Եվրոպական բանակների 23-րդ ամենամյա համաժողովին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի հովանու ներքո և 42 պետությունների բարձրագույն զինվորական ղեկավարության մասնակցությամբ անցկացված միջոցառումը նպատակաուղղված էր Եվրոպայում անվտանգության և կայունության արդի սպառնալիքների և դրանց դիմագրավմանը միտված մոտեցումների շուրջ մտքերի փոխանակմանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *