ՊԲ-ում անցկացվել են շտաբային մարզումներ

Հոկտեմբերի 24-ից 25-ը ՊԲ-ում ընթացող տեսչական ստուգումների շրջանակում անցկացվել են շտաբային համալիր մարզումներ, որոնց ներգրավվել են ՊԲ-ի և ենթակա մի շարք զորամասերի վարչակազմերը, ղեկավարման և ապահովման մարմինները: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:

ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ օպերատիվ բաժնի պետ Վիկտոր Առստամյանը՝ շտաբային մարզումների ժամանակ

ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ օպերատիվ բաժնի պետ Վիկտոր Առստամյանը՝ շտաբային մարզումների ժամանակ

ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ անցկացվող միջոցառմանը հետևել են տեսչական հանձնաժողովները՝ ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի ղեկավարությամբ:

Համապատասխան ազդանշանը ստանալուց հետո նշված կառույցները անցել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի, համապատասխան ոլորտների պատասխանատուները հանդես են եկել պայմանական մարտական իրադրության վերաբերյալ զեկույցներով, անցկացվել են մարզումներ, ստուգվել են ընդունված որոշումների և մարտական կիրառման փաստաթղթերի իրատեսականությունը:

Շտաբային մարզումների շրջանակում իրականացվել է նաև զորահամալրում: Պահեստի սպաներն ու շարքային կազմի ներկայացուցիչները համապատասխան ծանուցումը ստանալուց հետո ներկայացել են համապատասխան վայրեր` նախատեսված ստորաբաժանումների կազմում ընդգրկվելու և մարտական խնդիրներ կատարելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *