Հյուսիսային Կորեայում կիսառազմական դրություն է հայտարարվել

Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը այսօրվանից հայտարարել է երկրում կիսառազմական դրություն:

Ինչպես հայտնում են երկրի հյուսիսային Համկյունգ գավառի աղբյուրները, կիսառազմական իրադրության պայմաններում արգելվում է մարդկանց տեղաշարժն առանց անհրաժեշտության, իսկ Պյոնգան գավառի տեղական լրատվամիջոցները նշում են, որ ռազմական իրավիճակը տևելու է մինչև հոկտեմբերի 31-ը:

Կիսառազմական իրավիճակը համընկել է երկու իրադարձությունների հետ. Հարավային Կորեայում երեկ զորավարժություններ են սկսվել, որոնք շարունակվելու են մինչև նոյեմբերի 2-ը և Ջեոլլա գավառում հրթիռի փորձակումները:

Սակայն աղբյուրները չեն նշում, թե արդյո՞ք այս իրադարձությունների պատճառով է երկրում հայտարարվել կիսառազմական դրություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *