Լյովա Մնացականյանն ազատվել է ՊԲ շտաբի պետի պաշտոնից

Բակո Սահակյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ, շտաբի պետ գեներալ-մայոր Լյովա Մնացականյանին պաշտոնից ազատելու մասին այլ պաշտոնի անցնելու կապակցությամբ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Լյովա Մնացականյանը նշանակվել էր ՀՀ ԶՈՒ շտաբի պետի տեղակալ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *