ՀՀ ՊՆ 4-րդ կորպուսում անցկացվել է գնդային զորավարժություն

Հոկտեմբերի 17-ից 21-ը ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի մոտոհրաձգային զորամասերից մեկի անձնակազմի հետ անցկացվել է մարտական հրաձգությամբ ցուցադրական մարտավարական զորավարժություն, որի ընթացքում գունդը բերվել է մարտական պատրաստականության լրիվ աստիճանի, կատարվել է ռազմերթ և կենտրոնացման շրջանի զբաղեցում: Այս մասին հայտնի է դարձել ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարի ռեպորտաժից:

Զորավարժությանը ներգրավվել են մոտոհրաձգային գնդի ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաները

Զորավարժությանը ներգրավվել են մոտոհրաձգային գնդի ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաները

Այնուհետ անցկացվել են պաշտպանական մարտի նախապատրաստում և վարում, անցում հարձակման՝ հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում: Հոկտեմբերի 20-ին անցկացվել է զորավարժության կրակային փուլը:

Զորավարժության սցենարի համաձայն՝ հակառակորդին հաջողվել է ճեղքել պաշտպանությունը և զարգացնել հարձակում դեպի բանակային բնագիծ: Հայկական զինուժի ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են վարում հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում, անցնում հարձակման և զբաղեցնում բարենպաստ բնագծեր:

Դրանից հետո, սակայն, որոշ շրջաններում նկատվում է հակառակորդի առաջխաղացում և ծավալում: Մինչ հակառակորդը նախապատրաստվում է գրոհի, հայկական ստորաբաժանումները ճշտում են զինամթերքի, հրետանու և այլ կրակային միջոցների խնդիրները: Միաժամանակ գնահատելով իրադրությունը՝ հայկական կողմը միջոցներ է ձեռնարկում բնագծերում ճեղքումները փակելու, կառավարումը, կրակի համակարգը և փոխգործողությունը ներդաշնակելու ուղղությամբ:

Զորավարժությանը կիրառվել է նաև ԲՄՊ-1 հետևակի մարտական մեքենայի հայկական արդիականացումը, որի վրա, բազային սպառազինությունից բացի, դրված է նաև 23 մմ զենիթային հրանոթ

Զորավարժությանը կիրառվել է նաև ԲՄՊ-1 հետևակի մարտական մեքենայի հայկական արդիականացումը, որի վրա, բազային սպառազինությունից բացի, դրված է նաև 23 մմ զենիթային հրանոթ

Հակառակորդի գրոհը կասեցնելու և նրա զորային ուժերը ետ շպրտելու, ոչնչացնելու նպատակով գործի են դրվում հայկական զինուժի հրետանային, հակաօդային պաշտպանության և այլ կրակային միջոցները: Պաշտպանվող ստորաբաժանումները կրակային առկա միջոցներով ոչնչացնում են հակառակորդի տեխնիկան ու հետևակը:

— Այն խնդիրները, որոնք մենք դրել էինք մեր առջև գնդային մարտավարական զորավարժությունն անցկացնելու ժամանակ, հիմնականում կատարել ենք: Գնդային մարտավարական զորավարժությունը ցույց տվեց, որ գնդի անձնակազմը ունակ է կատարելու իր առջև դրված մարտական խնդիրները, — «Զինուժի» լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը:

One response to “ՀՀ ՊՆ 4-րդ կորպուսում անցկացվել է գնդային զորավարժություն

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 23 – 29 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *