Իրանում եռօրյա զորավարժություն է անցկացվելու

Associated Press գործակալությունը՝ հղում անելով իրանական ISNA գործակալությանը հայտնում է, որ երկուշաբթի օրը Իրանը երեքօրյա զորավարժություն է սկսելու:

ISNA-ն գրում է, որ զորավարժությունը տեղի է ունենալու Իրաքի սահմանի մոտակայքում: Իրանի բանակի գեներալ հրամանատար Սաիդ Արաբլուն ասել է, որ զորավարժությանը մասնակցելու են ռազմաօդային և ցամաքային զորքեր և Իրանական զորքերի մարտունակությունը բարձրացնելու նպատակ ունի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *