Հայաստան էր այցելել ՌԴ ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարը

Հոկտեմբերի 23-ից 25-ը աշխատանքային այցով ՀՀ-ում էր ՌԴ-ի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինը:
Գեներալ-գնդապետը Հայաստան էր ժամանել այստեղ տեղակայված ռուսական ռազմակայանի ստորաբաժանումների մարտական պատրաստականությունը ստուգելու և նոր ուսումնական տարվան նախապատրաստվելու համար ռազմակայանի հրամատարությանը օգնություն ցուցաբերելու նպատակով:

Այցի շրջանակում Վլադիմիր Չիրկինը հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ տարածքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի գործունեության, ինչպես նաև հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *