Ռազմաշաբաթ. Հայաստան. 16 – 22 հոկտեմբերի, 2016

ՊԲ-ն կանխել է Ադրբեջանի բանակի դիվերսիաները • Վիգեն Սարգսյանը մեկնել է Արցախ, առաջնագիծ • Հայկական զինուժի տանկերն արդիականացվելու են • Զորավարժություններ են անցկացվել 1-ին, 2-րդ, 5-րդ կորպուսներում • ՀՀ ԶՈւ խաղաղապահները մեկնել են Գերմանիա • Կորպուսներում ամփոփել են եռամսյակը • Հայաստան են այցելել Իրանի, ՌԴ և Բելառուսի պատվիրակներ • Բացվել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ուսումնական կենտրոն • Հաստատվել է ռազմական պետական պատվերի ձևավորման կարգը • Հայաստան է այցելել Թուրքիայի տեսչական խումբը • Հադրութում ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի • Վիգեն Սարգսյանն ընդունել է ԵՄ, ԵԽ ներկայացուցիչներին • Հայաստանում ներկայացվել է «հակադրոնային» կրովի կայան • Երկարաձգվել է ԶՈԶ տարածման դեմ ՀՀ-ԱՄՆ համաձայնագրի ժամկետը • ՀՀ սահմանապահները մասնակցել են ԶՈԶ տարածման դեմ դասընթացի • ԱՊՀ սահմանապահները Երևանում ամփոփել են 2016թ աշխատանքները

ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի այցն Արցախի առաջնագիծ • ՀՀ ԶՈւ զորավարժությունները շաբաթվա ընթացքում

ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի այցն Արցախի առաջնագիծ • ՀՀ ԶՈւ զորավարժությունները շաբաթվա ընթացքում

• Հոկտեմբերի 20-ի ուշ երեկոյան Արցախի շփման գծի արևելյան և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիայի փորձեր: ՊԲ ստորաբաժանումները նկատել են ադրբեջանցիների առաջխաղացումը և հետ շպրտել նրանց: Մարտերի ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 21-ին, Արցախ է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ֊լեյտենանտ Մովսես Հակոբյանի և ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի ուղեկցությամբ։ Նախարարը հանդիպել է Արցախի ղեկավար Բակո Սահակյանին, եղել է առաջնագծում, ՊԲ խորացված հրամանատարական կետում քննարկել է բանակի անելիքները, այցելել է զինհոսպիտալ։

Նույն օրը երեկոյան հեռուստակամրջի միջոցով ունեցած հարցազրույցում Վիգեն Սարգսյանն անդրադարձել է դիվերսիաների փորձերին և նշել, որ հայկական կողմն ակնկալում էր և պատրաստ էր ներթափանցումների փորձերին։

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Արցախի դիրքապահներին

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Արցախի դիրքապահներին

Անդրադառնալով Արցախյան հակամարտության բանակցային գործընթացին նախարարը նշել է, որ ՊՆ գործառույթը պաշտպանության մակարդակի բարձրացումն է, որպեսզի ամուր լինի հայկական կողմի դիվանագիտական դիրքորոշումը։

Մեկնաբանելով ՀՀ ԱԺ-ում կանանց ծառայության մասին իր խոսքերի հասարակական արձագանքը՝ Սարգսյանը նշել է, որ ցանկության դեպքում կանայք պետք է ունենան հավասար հնարավորություններ՝ զինված ուժերում ծառայության և առաջխաղացման համար։

• Հայկական զինված ուժերի Տ-72 տանկերը կարդիականացվեն մինչև ռուսաստանյան Տ-72Բ3 մակարդակի՝ օգտագործելով տեղի նորոգման և արդիականմացման հնարավորությունները: Այս մասին հոկտեմբերի 21-ին Razm.info-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԶՈւ պաշտոնյան:

Հրամանատարաշտաբային զորավարժություն ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսում․ հետևում է նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետը

Հրամանատարաշտաբային զորավարժություն ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսում․ հետևում է նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետը

• ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսում անցկացվել է բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն, որի փուլերի ընթացքում իրականացվել են պաշտպանողական և հարձակողական մարտերի պլանավորման, նախապատրաստման ու վարման գործողություններ: Զորավարժությանը հետևել է նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետը։

• Հոկտեմբերի 10-14-ը ՀՀ ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման զորամասերից մեկը Հայաստանի «Բաղրամյան» զորավարժարանում անցկացրել է մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժություն, որի ընթացքում իրականացվել են պաշտպանական, հակահարձակողական գործողություններ, ոչնչացվել են թշնամու թիկունքային ուժերը և այլն:

• Սեպտեմբերի 23-ից ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումները զորային հրաձգարանի ուսումնական մարտավարական դաշտում անցկացրել են մեկամսյա ճամբարային հավաքներ:

ՀՀ ՊՆ 2-րդ ԲԿ-ում անցկացվել են հրետանավորների մեկամսյա հավաքներ

ՀՀ ՊՆ 2-րդ ԲԿ-ում անցկացվել են հրետանավորների մեկամսյա հավաքներ

• ՀՀ ԶՈւ խաղաղապահները մեկնել են Գերմանիա՝ երեքշաբաթյա ուսումնական պարապմունքներ անցկացնելու, որից հետո մեկնելու են Աֆղանստան՝ մասնակցելու «Վճռական աջակցություն» առաքելությանը։

• Շաբաթվա ընթացքում ամփոփվել են ՀՀ ՊՆ 1-ին և 5-րդ բանակային կորպուսների՝ 2016թ․ երրորդ եռամսյակի աշխատանքների արդյունքները։

• Հոկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Իրանի ՊՆ տեղակալ, գեներալ-մայոր Նասրոլլահ Քալանթարիի պատվիրակությանը: Քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Իրանի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Նասրոլլահ Քալանթարիին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Իրանի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Նասրոլլահ Քալանթարիին

• Հոկտեմբերի 18-20-ին Հայաստանում է եղել ՌԴ ԶՈւ պատվիրակությունը՝ ՀՀ և ՌԴ ՊՆ-ների միջև ՌՔԿՊ ոլորտի երկկողմ համագործակցության հարցերի՝ Երևանում անցկացվող քննարկմանը մասնակցելու համար:

• Հոկտեմբեր 18-ին ՀՀ ՊՆ-ում անցկացված հանդիպման ընթացքում ՀՀ և Բելառուսի ՊՆ ներկայացուցիչները քննարկել են «ՀՀ ՊՆ և Բելառուսի ՊՆ միջև կազմակերպված հանգստի և առողջարանային բուժման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի նախագծի ստորագրման նախապատրաստման աշխատանքները:

• Հոկտեմբերի 17-ին բացվել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ուսումնական կենտրոնը, որի դասախոսական և սպայական կազմի վերապատրաստումն իրականացվել է ռազմաբժշկական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության շրջանակում։

ՀՀ ԶՈւ ԳՇ ռազմաբժշկական վարչությանը պետը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացնում ուսումնական կենտրոնի գույքը

ՀՀ ԶՈւ ԳՇ ռազմաբժշկական վարչությանը պետը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացնում ուսումնական կենտրոնի գույքը

• Հոկտեմբերի 20-ին ՀՀ կառավարության ընդունած որոշումներից մեկով հաստատվել է ռազմական պետական պատվերի ձևավորման կարգը, որի ընդունումը կնպաստի ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը:

• Հոկտեմբերի 17-ից 22-ը Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈւ) մասին պայմանագրի շրջանակներում Թուրքիայի ԶՈւ մասնագիտացված խումբն այցելել է Հայաստան՝ ստուգումներ իրականացնելու։

• Հոկտեմբերի 20-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի շրջանի ուղղությամբ, Աշաղի Աբդուրախմանլի բնակավայրի մոտակայքում։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակոցներ չեն արձանագրվել:

• Հոկտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Եվրոպական Միության և Եվրոպայի Խորհրդի, քննարկել է կազմակերպությունների հետ ՀՀ ՊՆ համագործակցության հարցեր։

ԱԹՍ-ների դեմ պայքարող համակարգը մոտ 15 կգ է

ԱԹՍ-ների դեմ պայքարող համակարգը մոտ 15 կգ է

• Երևանում անցկացված ArmHiTec-2016 ցուցահանդեսի ժամանակ գերմանական SIM ընկերությունը ներկայացրել է անօդաչու թռչող սարքերի կապի խանգարման կրովի կայան, որը նախատեսված է մասնավոր և պետական օբյեկտները ԱԹՍ-ների անցանկալի ներխուժումից պաշտպանելու համար:

• Հոկտեմբերի 20-ին ՀՀ կառավարությունը որոշել է 7 տարով երկարաձգել ՀՀ և ԱՄՆ կառավարությունների կնքած «Զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը։ Զանգվածային զենքի ոչնչացման տարածման կանխարգելման ամերիկյան ծրագրի շրջանակում հայ-վրացական սահմանին ծառայող ՀՀ ԱԱԾ 27 սահմանապահ մասնակցել է հոկտեմբերի 10-21-ը անցկացված սահմանային կանխարգելման կենսունակ ռազմավարության դասընթացի:

• Հոկտեմբերի 21-ին Երևանում կայացել է ԱՊՀ Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի հերթական (76-րդ) նիստը, որի ժամանակ ամփոփվել են խորհրդի 2016թ․ գործունեության արդյունքները։

Հայաստանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ:

Տարածաշրջանի ընթացիկ ռազմաշաբաթն այստեղ:

One response to “Ռազմաշաբաթ. Հայաստան. 16 – 22 հոկտեմբերի, 2016

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 16 – 22 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *