Սիրիայի բանակը հայտարարել է, որ ուրբաթից կիրակի դադարեցնում է ռազմական գործողությունները, բայց վերապահում է պատասխան կրակ բացելու իրավունքը, եթե ընդդիմադիրները փորձեն հարձակվել: Այս մասին տեղեկացնում է Ռոյթերս գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ազգային հեռուստատեսությանը։
Զինվորականները նաև ընդգծել են, որ չեն թողնի ապստամբների խմբերին համալրեր իրենց շարքերը և զինվել։ Հրադադարի խախտում կարող դիտարկվել նաև հարևան պետությունների նպաստելը ապստամբների շարքերը համալրելուն:
Ապսամբ «Սիրիայի Ազատ Բանակ» կազմակերպությունն իր հերթին հայտարարել է, որ իր զինյալները կհարգեն հրադադարը, բայց պահանջում է ուրբաթ օրն ազատ արձակել գերիներին:
Ինչպես հայտնում է Aleppo Armenians ֆեյսբուքյան խմբի ադմինիստրատոր Հրաչ Քալսահակյանը, սալաֆի ծայրահեղականների «Զորակցության Ճակատ» ջոկատն այնուամենայնիվ համաձայն չէ հրադադարին: