Հոկտեմբերի 20-ին Ադրբեջանի բանակի զինծառայող է սպանվել

Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը սպանվել է Ադրբեջանի բանակի Թովուզի շրջանի զորամասերից մեկի զինծառայող, Հաշիմով Յուսիֆ Յունուս օղլուն (Həşimov Yusif Yunus oğlu):

Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևը։

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Հաշիմով Յուսիֆ Յունուս օղլու (Həşimov Yusif Yunus oğlu)

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Հաշիմով Յուսիֆ Յունուս օղլու (Həşimov Yusif Yunus oğlu)

Նշվում է, որ մահացած զինծառայողը Սումգայիթի Հաջի Զեյնալաբդին Թաղիև ավանի բնակիչ էր: Նախնական տվյալներով՝ բանակ զորակոչվել է 3 ամիս առաջ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է հիմնականում թաքցնել կորուստներ մասին տեղեկությունը:

Նշենք, որ 2016 թ. սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում տեղ գտած և հայտնի դարձած մահացու ելքով 142-րդ դեպքն է, որը կարողացել է արձանագրել Ռազմինֆոն։

Ադրբեջանի ԶՈւ կորուստների մասին ավելի մանրամասն կարող եք ընթերցել այս հղումով:

2 responses to “Հոկտեմբերի 20-ին Ադրբեջանի բանակի զինծառայող է սպանվել

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 16 – 22 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել ՄոսՉեղարկել պատասխանը

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *