Վիգեն Սարգսյանը ԵՄ պաշտոնյաներին ներկայացրել է շփման գծի իրավիճակը

Հոկտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Հերբերթ Զալբերգին։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի հանդիպումը ԵՄ պատվիրակների հետ

ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի հանդիպումը ԵՄ պատվիրակների հետ

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակն ու հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների պատկերը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։

Կողմերը վերահաստատել են հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացառումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին ու փոխվստահության վերականգման միջոցներին միջազգային հանրության աջակցության անհրաժեշտությունը։

ՀՀ պաշտպանության նախարարն ու Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչը կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ, քննարկեցին պաշտպանության և անվտանգության բնագավառներում Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության հեռանկարները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *