Հաստատվել է ՀՀ ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման կարգը

ՀՀ կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 20-ի որոշումներից մեկով հաստատվել է ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման կարգը, որի ընդունումը կնպաստի ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը:

«Որոշման նախագծի ընդունմամբ հիմք է դրվելու ռազմարդյունաբերության ոլորտը համակարգող միասնական նորմատիվ իրավական կարգավորմանը, ռազմական կարիքների պետական պատվերների ժամանակին կատարմանը, որը հնարավորություն կտա արդյունավետ իրականացնել ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումները և զարգացումը», — նախագծի վերաբերյալ իր խոսքում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, փոխանցում է հայաստանյան Aysor.am լրատվակայքը:

Պետական պատվերի ձևավորման կարգի կետերով նախատեսվում է, որ Հայաստանի տարածքից դուրս արտադրման, նորոգման կամ օգտահանման, ինչպես նաև միջնորդների կողմից մատակարարման ենթակա ռազմական ապրանքները և գույքը ռազմական կարիքների համար պետական պատվերում չեն ընդգրկվում:

Կարգը նաև սահմանում է, որ ռազմական կարիքների համար պետական պատվերը ձևավորվում է Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի կողմից հերթական ֆինանսական տարվա և պլանային ժամանակահատվածի պետական բյուջեի նախագիծը կազմելիս:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *