Քննարկվել են մարդու իրավունքների ոլորտում ՀՀ ՊՆ և ԵԽ համատեղ ծրագրերը

Հոկտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի քարուղարության մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր վարչության պետ Ֆիլիպ Բուայային: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը ԵԽ ներկայացուցիչների հետ

ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը ԵԽ ներկայացուցիչների հետ

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների ոլորտում ՀՀ պաշտպանության նախարարության և Եվրոպայի Խորհրդի միջև իրականացվող ծրագրերն ու առաջիկա անելիքները:

Բարձր գնահատելով ԵԽ օժանդակությունն այս հարցում, ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է առաջիկայում համակարգային համագործակցության անհրաժեշտությունը, զինված ուժերում մարդու իրավունքների, կոռուցիայի դեմ պայքարի, բարեվարքության ամրապնդման ուղղությամբ թիրախային ծրագրերի իրականացումը, որոնք կներառեն փորձագիտական օժանդակություն թե ինստիտուցիոնալ և թե օրենսդրական վերանայման բնագավառներում:

Ֆիլիպ Բուայան, իր գոհունակությունն արտահայտելով բաց և թափանցիկ աշխատանքի համար, պատրաստակամություն է հայտնել շարունակել սերտ համագործակցությունը պաշտպանության նախարարության հետ՝ ներգրավելով փորձագիտական և խորհրդատվական ողջ հասանելի ռեսուրսը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *