Վրաստանում համատեղ ջրային վարժանք են արել Ֆրանսիայի պարեկանավի մասնակցությամբ

Հոկտեմբերի 17-ին Վրաստանի Բաթումի նավահանգիստ է ժամանել Ֆրանսիայի Premier-Maître L’Her պարեկային նավը, որը նախատեսված է սուզանավերի դեմ պայքարի և յուրային նավերի ուղեկցման համար: Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանության կայքը:

Հոկտեմբերի 19-ին Վրաստան ժամանած ֆրանսիական պարեկանավի մասնակցությամբ վրաստանցի ջրասուզակ զինծառայողները վարժանք են արել, որի ժամանակ ստուգել են, թե արդյոք ֆրանսիական նավը ականապատված է, թե ոչ:

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ֆրանսիական պարեկանավը կհեռանա Վրաստանի տարածքային ջրերից:

Մինչ այս 2014թ. ապրիլից սեպտեմբեր ժամանակահատվածում Վրաստան են այցելել Ֆրանսիայի ևս 3 ռազմանավ:

Վրաստանի ջրասուզակ զինծառայողները վարժանքի ժամանակ

Վրաստանի ջրասուզակ զինծառայողները վարժանքի ժամանակ

Վրաստան ժամանած ֆրանսիական պարեկանավը

Վրաստան ժամանած ֆրանսիական պարեկանավը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *