Հոկտեմբերի 18-20-ին Հայաստանում է Ռուսաստանի զինված ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ) զորքերի վարչության ներկայացուցիչները՝ գնդապետ Դմիտրի Կոմարովի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Ռուսաստանյան պատվիրակությունը Հայաստան է եկել ՀՀ և ՌԴ պաշտպանական նախարարությունների միջև ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության ոլորտի երկկողմ համագործակցության հարցերի՝ Երևանում անցկացվող քննարկմանը մասնակցելու համար: