Իրաքի պատերազմում 2003-2016 թվականներին զոհվել է 166223 քաղաքացի: Ընդ որում` զինծառայողների շրջանում կորուստներն այս թվի մեջ չեն մտնում:
Ընթացիկ` 2016 թվականի հունվար և փետրվար ամիսներին զոհվել է 2410 մարդ: Այս մասին հայտնում է իրաքյան Alsumaria հեռուստաընկերության կայքը՝ հիմնվելով անվտանգության ամենօրյա պատահարների տվյալների, առողջապահության և ներքին գործերի նախարարություններում իր աղբյուրների և ՄԱԿ֊ի վիճակագրության վրա։
Մահվան դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է 2006 թվականին, երբ մեկ տարվա ընթացքում սպանվել է մոտ 30 հազար մարդ:
Նախորդ` 2015 թվականին, սպանվել է 21829 մարդ, վիրավորվել՝ 17219։ Սպանվածներից 15987֊ը քաղաքացիներ են, որոնցից 7060֊ը մահապատժի են ենթարկվել ԻՊ զինյալների կողմից։ Ամենից շատ մահերը եղել են Բաղդադում, Անբարում, Նինվեում, Դիյալայում, Սալահադդինում։
Նշենք, որ թվերը վերաբերում են միայն քաղաքացիների մահացությանը, այստեղ ներառված չեն Իրաքի կառավարական զորքերի մարտիկների, ԱՄՆ ԶՈւ զորախմբի, երկրում տարբեր կառավարական զինված ստորաբաժանումների անդամների շրջանում մահացությունների թիվը։
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 16 – 22 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info