Իրանը զրահատեխնիկայի ակտիվ պաշտպանական համակարգ է փորձարկել

Իրանը «Զոլֆաղար» տանկերի վրա զրահատեխնիկայի ակտիվ պաշտպանության սեփական արտադրության համակարգ է փորձարկել: Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:

Իրանական արտադրության «Զոլֆաղար» տանկ

Իրանական արտադրության «Զոլֆաղար» տանկ

Ակտիվ պաշտպանության համակարգը ռադարների  միջոցով հայտնաբերում է զրահատեխնիկայի ուղղությամբ թռչող  հակատանկային հրթիռները, ինչից հետո «փոքր տրամաչափի  փամփուշտներով» պայթեցնում է տանկի ուղղությամբ թռչող հրթիռը տանկից որոշակի հեռավորության վրա:

Սակայն հետաքրքիր է, որ ըստ իրանական աղբյուրի՝ հակատանկային հրթիռի ոչնչացման համար կիրառվում են «փոքր տրամաչափի փամփուշտներ»: Մասնավորապես, ակտիվ պաշտպանության համակարգի ռուսաստանյան տարբերակը («Արենա») փամփուշտների փոխարեն հրթիռի ուղղությամբ արձակում է «հակահրթիռ», որի պայթյունի արդյունքում ստեղծված հարվածային ալիքը և բեկորներն են ոչնչացնում հակատանկային հրթիռը: Իսկ փամփուշտների օգտագործմամբ այդ խնդրի լուծումը կասկածելի է թվում:

Մյուս կողմից էլ զրահատեխնիկայի ակտիվ պաշտպանության համակարգերի կիրառման պարագայում վտանգվում է զրահատեխնիկայի մոտ եղած զինծառայողների կյանքը, քանի որ հակատանկային հրթիռի ու «հակահրթիռի» պայթյունից առաջացող հարվածային ալիքն ու բեկորները կարող են խոցել հենց զինծառայողներին:

Չնայած դրան, Իսրայելն իր զրահատեխնիկայի վրա արդեն տեղադրել է ակտիվ պաշտպանության սեփական Trophy համակարգը, իսկ 2014-ի ամռանն էլ մարտական պայմաններում փորձարկել է պաղեստինցիների դեմ մարտերում:

2 responses to “Իրանը զրահատեխնիկայի ակտիվ պաշտպանական համակարգ է փորձարկել

  1. Pingback: Իրանը «Կոնտակտ-5-ից» առավել զարգացած դինամիկ զրահ է արտադրել | Ռազմ.info

  2. Pingback: Ռուսաստանում Տ-72 / Տ-90 տանկերի ակտիվ պաշտպանության համակարգ է փորձարկվում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *