ԱՄՆ-ը 5 տարում Իսրայելին կտա 20.1 միլիարդ դոլարի ռազմական օգնություն

nosikot-ը գրում է, որ 2011-2016թթ., ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Իսրայելին կկազմի 20.1 մլրդ ամերիկյան դոլար, ընդ որում այդ օգնության երեք քառորդը կլինի զենքի և ռազմական տեխնիկայի տեսքով։ Ռուս բլոգերը նաև պարզել է, որ օրինակ` 2009 թվականին ԱՄՆ-ը Իսրայելին տրամադրել էր 2.55 միլիարդ դոլարի ռազմական օգնություն և դրա հիման վրա ենթադրում է, որ ռազմական օգնության ծավալները աճելու միտում ունեն։

Հավելենք նաև, որ ԱՄՆ-ը Իսրայելի խոշորագույն դոնորն է և քաղաքացիական, և ռազմական ծրագրերում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *