Եգիպտոսում անցկացվում է ռուս-եգիպտական զորավարժություն

Երեկ` հոկտեմբերի 18-ին,  Եգիպտոսի Էլ Ումաեդ ռազմաբազայում Ռուսաստանի և Եգիպտոսի դեսանտայինները «Բարեկամության պաշտպաններ-2016» զորավարժության շրջանակներում առաջին համատեղ վարժանքներն են անցկացրել: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:

Վարժանքների ընթացքում եգիպտոսցի զինծառայողները ցույց են տվել քաղաքում և անապատային տարածքներում մարտ վարելու իրենց ունակությունները, մշակվել են դեսանտայինների գործողությունները  բնակելի տարածքների գրավման ժամանակ:

Եգիպտացի զինծառայողները «Բարեկամության պաշտպանություն-2016» զորավարժության ժամանակ

Եգիպտացի զինծառայողները «Բարեկամության պաշտպանություն-2016» զորավարժության ժամանակ

«Բարեկամության պաշտպաններ-2016»  զորավարժությանը ներգրավված են 500-ից ավելի զինծառայող, 15-ից ավելի տարբեր նշանակության ուղղաթիռներ և ինքնաթիռներ, 10 միավոր մարտական տեխնիկա դեսանտավորման համար:

Հավելենք նաև, որ  զորավարժության ընթացքում ՌԴ ռազմադեսանտային ուժերը մարտական մեքենաները դեսանտավորելու են Իլ-76 ինքնաթիռից, իսկ եգիպտացի զինծառայողները դեսանտավորելու են C-130 ինքնաթիռներից:

Զորավարժությունը  տևելու է մինչև հոկտեմբերի 26-ը:

Նշենք նաև, որ միաժամանակ Ռուսաստանը բանակցություններ է վարում Եգիպտոսի հետ`այնտեղ ռազմական օբյեկտներ վարձակալելու  շուրջ: Խոսքը մասնավորապես եգիպտական Սիդի-Բարրանի քաղաքում տեղակայված խորհրդային բազան վերականգնելու մասին է: Այս մասին, իր աղբյուրներին հղումով, հայտնում է ռուսաստանյան «Իզվեստիյա» լրատվակայքը: Կողմերի փոխհամաձայնության գալու դեպքում` ռազմաբազան կսկի գործել 2019 թվականից:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը  ավիաբազա  ունի Սիրիայում . «Հմեյմիմ» օդանավակայանում տեղակայված են ՌԴ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները: Չնայած դրան` Ռուսաստանը մտադիր է Սիրիայի Տարտուս քաղաքի նավահանգստում հիմնել նաև ռազմածովային բազա:

One response to “Եգիպտոսում անցկացվում է ռուս-եգիպտական զորավարժություն

  1. Pingback: Եգիպտոսում Ռուսաստանի հետ զորավարժությանը մարտական մեքենաներ են դեսանտավորվել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *