Ռուսաստանը հայտարարել է Հալեպում ռմբակոծությունները դադարեցնելու մասին

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ առավոտյան ժամը 10-ից Ռուսաստանի և Սիրիայի օդուժերը դադարեցնում են Հալեպի շրջանում ավիահարվածները՝ պայմանավորված հոկտեմբերի 20-ին հումանիտար օգնության կազմակերպմամբ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Հալեպ. 2016 սեպտեմբեր

Հալեպ. 2016 սեպտեմբեր

Շոյգուն նշել է, որ ռուսաստանյան կողմը կերաշխավորի 6 հումանիտար միջանցքներով Հալեպի խաղաղ բնակիչների, հիվանդների և վիրավորների դուրսբերման անվտանգությունը: Սակայն միևույն ժամանակ նա կոչ է արել Հալեպում կռվող տարբեր զինյալ խմբավորումների վրա ազդեցություն ունեցող երկրներին համոզել խմբավորումների ղեկավարներին՝ լքել քաղաքը և դադարեցնել ռազմական գործողությունները:

ՌԴ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ հումանիտար միջանցքների բացման ժամանակ Սիրիայի կառավարական ուժերը Հալեպից որոշակի հեռավորության վրա կդասավորվեն և թույլ կտան, որպեսզի զինյալները իրենց զենքերով երկու միջանցքով հեռանան քաղաքից:

Նշվում է, որ սա ուղղված է Հալեպում կռվող ապստամբ զինյալներին ահաբեկչական խմբավորումներից զատելուն: Նշենք, սակայն, որ Հալեպում հրադադար հաստատելու փորձեր մինչ այժմ մի շարք անգամներ եղել են, սակայն դեռևս ոչ մեկը չի հաջողվել:

Մասնավորապես սեպտեմբերի 19-ին Սիրիայի ԶՈւ-ի հրամանատարությունը հայտնել էր սեպտեմբերի 12-ին հայտարարված հրադադարի ռեժիմի ավարտի մասին։ Հայտարարության մեջ նշված է, որ ահաբեկիչները չեն հետևել հրադադարի ռեժիմի կետերին և խախտել են այն ավելին քան 300 անգամ։

One response to “Ռուսաստանը հայտարարել է Հալեպում ռմբակոծությունները դադարեցնելու մասին

  1. Pingback: Հումանիտար դադարով պայմանավորված՝ Ռուսաստանը ավիահարվածներ չի հասցնում Հալեպին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *