ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխություն լինելու է. Ն. Բորդյուժա

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան անդրադարձել է Երևանում կայացած նիստից հետո կառույցի նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցն օրակարգից հանելուն, նշելով, որ այդ հարցը չի քննարկվել նախագահներից մեկի բացակայության պատճառով: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության կայքը:

Բորդյուժան մանրամասնել է, որ հարցի քննարկումը տեղափոխվել է Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի բացակայության պատճառով, սակայն ՀԱԿՊ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չի կարող օրակարգից դուրս մղվել, քանի որ կա կառույցի անդամ երկրների նախագահների համապատասախան որոշում:

Նա ավելացրել է, որ Երևանում որոշել են ամբողջական կազմով հավաքվել այս տարվա դեկտեմբերին և արդեն հստակ որոշում կայացնել ու նշանակել նոր գլխավոր քարտուղար:

Հիշեցնենք՝   հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները որոշել էին օրակարգից հանել Կազմակերպության գլխավոր քարտուղարի վերաբերյալ հարցը՝ դրա քննարկումը տեղափոխելով ընթացիկ տարեվերջ:

One response to “ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխություն լինելու է. Ն. Բորդյուժա

  1. Pingback: ՀԱՊԿ նոր քարտուղարի նշանակումը հետաձգվել է երկրորդ անգամ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *