Ադրբեջանի բանակի բոլոր տանկային ստորաբաժանումներում այսօր՝ հոկտեմբերի 17-ին, մեկնարկել են պլանային վարժանքներ: Զորավարժության անցկացման ժամկետները չեն նշվում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Զորավարժության հայտարարվող հիմնական նպատակը «մարտական պայմաններում հարթավայրերում և դժվարանցանելի շրջաններում անձնակազմի՝ տանկի վարման և ղեկավարման ունակությունների կատարելագործումն է»:
Վարժանքների ընթացքում իրականացվում են տանկերով բնական և արհեստական պատնեշների հաղթահարման, կրակային վարժություններ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին վարժանքներ էին անցկացրել նաև Ադրբեջանի բանակի հրթիռահրետանային ստորաբաժանումները:
Pingback: Նոյեմբերին Ադրբեջանում անցկացվելու է լայնամասշտաբ զորավարժություն | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանը զրահատեխնիկայի վարժանքներ է անցկացնում ճակատային շրջանում | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանում մեկնարկել է խոշորամասշտաբ զորավարժություն | Ռազմ.info