Ռազմաշաբաթ. Հայաստան. 9 – 15 հոկտեմբերի, 2016

Հայկական բանակը կորցրել է 3 զինծառայող • Անցկացվել է ArmHiTec ռազմարդյունաբերական ցուցահանդեսը • Երևանում անցկացվել է ՀԱՊԿ գագաթաժողովը • Հայկական զինուժում մի շարք զորավարժություններ են անցկացվել • ՀԱՊԿ զորավարժությունը 2017-ին կանցկացվի նաև Հայաստանում

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը Երևանում • Հայկական ԱԹՍ ներկայացված ArmHiTec ցուցահանդեսում • Թշնամու զինտեխնիկան՝ ներկայացված էլեկտրոնային եռաչափ քարտեզի վրա • Հրետանու մարտական հրաձգությամբ վարժանքներ ՀՀ ՊՆ 3-րդ կորպուսում

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը Երևանում • Հայկական ԱԹՍ՝ ներկայացված ArmHiTec ցուցահանդեսում • Թշնամու զինտեխնիկան՝ ներկայացված էլեկտրոնային եռաչափ քարտեզի վրա • Հրետանու մարտական հրաձգությամբ վարժանքներ ՀՀ ՊՆ 3-րդ կորպուսում

• Հոկտեմբերի 11-ին ՊԲ արևելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող Սանասար Գրիգորյանը:

• Հոկտեմբերի 10-ին Իջևան-Երևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին (Իջևան-Դիլիջան հատվածում) ավտովթարի պատճառով մահացել է իրար բախված մեքենաներից մեկի վարորդ, ՀՀ ԶՈւ զինծառայող Վաչագան Հայրապետյանը:

• Հոկտեմբերի 15-ին ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում ծառայակցի կրակոցներից մահացել է զինծառայող Վահագն Վիրաբյանը:

ՀՀ նախագահի այցը ArmHiTec-2016 ռազմարդյունաբերական ցուցահանդես

ՀՀ նախագահի այցը ArmHiTec-2016 ռազմարդյունաբերական ցուցահանդես

• Հոկտեմբերի 13-ին Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների առաջին հայկական ArmHiTec-2016 ցուցահանդեսը (ֆոտոռեպորտաժ), որին նախատեսված էր հայկական 27 ընկերության մասնակցություն: Հոկտեմբերի 15-ին ցուցահանդես է այցելել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ցուցահանդեսին հայկական Instigate Robotics ընկերությունը և ԻՏՁՄ-ն համատեղ ներկայացրել են անօդաչու թռչող սարքեր և զորքերի ղեկավարման համակարգեր: Հայկական ArmBGC Innovation ընկերությունը փակ ցուցադրությամբ ներկայացրել է մահապարտ (կամիկաձե) անօդաչու թռչող սարք, որն արդեն փորձարկումների փուլում է: Ցուցահանդեսին ներկայացվել է նաև ուղղաթիռային տիպի ՀՈւ-01 հայկական անօդաչու թռչող սարքը, ինչպես նաև բազմաթիվ այլ զինատեսակներ, սարքավորումներ և այլն:

img_5207

Ցուցահանդեսի շրջանակներում հոկտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարը և Ռուսաստանի «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալը քննարկել են ՏՏ, պաշտպանության ու անվտանգության համալիր համակարգերի համատեղ ձեռնարկությունների ստեղծման հեռանկարները: Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը և Ռուսաստանի ռազմարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի փոխնախագահը քննարկել են Հայաստանում ՌԴ արտադրության ավտոմոբիլային և ինժեներական տեխնիկայի, ՀՕՊ և ՌԷՊ միջոցների ու ավիացիայի վերանորոգման, տեխնիկական սպասարկման ու արդիականացման հավատարմագրված սպասարկման կենտրոնների ցանցի, ինչպես նաև համատեղ ձեռնարկությունների ստեղծումը:

Բացի այդ, հոկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարը և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենը ստորագրել են «ՀՀ և ՌԴ միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի իրականացման կարգի մասին համաձայնագիրը:

• Հոկտեմբեր 12-ին ՀՀ նախագահը և ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել են ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ով Հայաստան է եկել ՀԱՊԿ գագաթաժողովին մասնակցելու: Հոկտեմբերի 14-ին անցկացված գագաթաժողովի ժամանակ ստորագրվել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման և մի շարք այլ փաստաթղթեր: Գագաթաժողովից և ընդլայնված նիստից հետո նստաշրջանի արդյունքներն ամփոփել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը, որի ժամանակ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է ապրիլին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Հոկտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել են ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին:

• Հոկտեմբերի 13-ին Արցախի հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում ընթացող գնդային մարտավարական զորավարժության շրջանակում անցկացվել է գումարտակային-մարտավարական զորավարժություն` մարտական կրակի կիրառմամբ:

ՊԲ մարտական կրակով զորավարժությունից

ՊԲ մարտական կրակով զորավարժությունից

• Հոկտեմբերի 10-14-ին ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկը «Բաղրամյան» զորավարժարանում անցկացրել է գնդային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:

• Շաբաթվա ընթացքում ՀՀ ՊՆ 4-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկում օրերս տեղի ունեցած հրամանատարաշտաբային զորավարժության եզրափակիչ փուլում անցկացվել է գումարտակային ցուցադրական մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:

• Շաբաթվա ընթացքում ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրետանային զորամասերն ու ստորաբաժանումները զինված ուժերի ուսումնական կենտրոններից մեկում մասնակցել են ճամբարային հավաքների:

ՀՀ ՊՆ 3-րդ կորպուսի հրետանավորները մարտական հրաձգությամբ վարժանքներ են անցկացրել

ՀՀ ՊՆ 3-րդ կորպուսի հրետանավորները մարտական հրաձգությամբ վարժանքներ են անցկացրել

• Շաբաթվա ընթացքում ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամկազմը երիտասարդ սպաներին ծանոթացել է ենթակա ստորաբաժանումների մարտական և մարտավարական խնդիրների առանձնահատկություններին:

• 2016-ին անցկացրած 4 զորավարժությունների փոխարեն հաջորդ տարի ՀԱՊԿ-ն անցկացնելու է մեկ խոշոր զորավարժություն Հայաստանի, Ռուսաստանի և Ղազախստանի տարածքներում՝ բոլոր ուժերի ներգրավմամբ:

Հայաստանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *