Ռոյթերս գործակալությունը տեղեկացնում է, որ ՄԱԿ-ի և Արաբական Լիգայի ներկայացուցիչ Լախդար Բրահիմին հայտարարել է, որ Սիրիայի կառավարությունը համաձայնվել է մահմեդական Էիդ ալ-Ադհա տոնի օրերին հրադադար հաստատել:
Մահմեդական Էիդ ալ-Ադհա տոնը սկսվելու է հինգշաբթի օրը և տևելու է երեքից չորս օր: Բրահիմին հայտնել է, որ ապստամբների որոշ խմբավորումներ նույնպես համաձայնվել են հրադադարին: Նա չի ասել, թե հրադադարը որքան կտևի, բայց ասել է, որ Դամասկոսը հրադադրի մասին կհայտարարի չորեքշաբթի կամ հինգշաբթի օրը:
Բրահիմին հույս է հայտնել, որ նրանք կկարողանան հրադադարի ռեժիմը երկարեցնել: Մասնավորապես նա ասել է. «Եթե այս համեստ նախաձեռնությունը հաջողվի, մենք հուսով ենք, որ կարող ենք դրա վրա կառուցել ավելի երկար և ավելի արդյունավետ է հրադադարի ռեժիմ և դա պետք է լինի բազմակողմանի քաղաքական գործընթացի մի մասը»