ՀՀ նախագահն այցելել է ArmHiTec ցուցահանդես

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec2016 առաջին միջազգային ցուցահանդես, որն անցկացվում է հոկտեմբերի 13-15-ը, «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի կայքը:

ՀՀ նախագահին ներկայացնում են հայկական Aspar Arms ընկերության արտադրանքը

ՀՀ նախագահին ներկայացնում են հայկական Aspar Arms ընկերության արտադրանքը

Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի որոշման հիման վրա և նպատակ ունի ներկայացնել սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրության ոլորտում առկա ժամանակակից բարձր տեխնոլոգիական, նորարարական մշակումներն ու պատրաստի լուծումները, նաև նպաստել ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը:

ArmHiTec-2016 ցուցահանդեսի շրջանակներում ցուցադրվում են նորագույն տեխնոլոգիական լուծումներ, օպտիկաէլեկտրոնային սարքեր, տվյալների փոխանցման համակարգեր, ժամանակակից սպառազինության նմուշներ, ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումների հանդերձանք, սահմանների հսկման համակարգեր, անօդաչու թռչող սարքեր և այլն:

Նախագահը շրջել է ցուցահանդեսում, ծանոթացել ներկայացված պաշտպանական տեխնոլոգիաներին, սպառազինության նորարարական մշակումներին և ռազմական տեխնիկային:

19441_b 19435_b 19433_b

One response to “ՀՀ նախագահն այցելել է ArmHiTec ցուցահանդես

  1. Pingback: Հաջորդ АrmHiTec ցուցահանդեսը կլինի 2018 թվականին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *