Վիետնամն ու Սուդանը հետաքրքրված են Սու-30կ կործանիչներով

Հարավ-արևելյան Ասիայի և Աֆրիկայի երկրները հետաքրքրված են Սու-30Կ 18 կործանիչներով, որոնք հնդկակական կողմը 2008-ին վերադարձրել է Ռուսաստանին: Այդ մասին հայտնել է ռուսական «Ռոսոբորոնէքսպորտի» գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը ռազմածովային տեխնիկայի «Եվրոնավալ-2012» ցուցահանդեսի ընթացքում:
Իսայկինը ընդգծել է, որ կործանիչների մատակարարման պայմանագրի կնքման դեպքում ռուսական կողմը պատրաստ է նորոգել և արդիականացնել ինքնաթիռները:
ՌԴ Զենքի համաշխարհային վաճառքի վերլուծության կենտրոնի (ՑԱՄՏՕ, ЦАМТО) տվյալներով՝ Սու-30Կ կործանիչներով հետաքրքրված են Վիետնամն ու Սուդանը: Ըստ ՑԱՄՏՕ-ի՝ խմբաքանակի արժեքը կկազմի 270 մլն դոլար՝ հաշվի առնելով մեկ կործանիչի գինը՝ 15 մլն դոլար, և արդիականցման ծախսերը:
Հիշեցնենք՝ երեկ Ռազմինֆոն տեղեկացրել էր, որ Ռուսաստանն ու Բելառուսը շարունակում են գնորդ փնտրել Հնդկաստանից Բելառուս տեղափոխած Սու-30Կ կործանիչների համար:
Աղբյուր՝ http://www.ria.ru/defense_safety/20121024/906279861.html

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *