Հոկտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել են ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել են ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին
Հանդիպումների ընթացքում քննարկվել են այսօր՝ հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների Հավաքական անվտանգության խորհրդի և կանոնադրային մարմինների նիստերի օրակարգի հարցերը:
Առանձնակի ուշադրության են արժանացել ՀԱՊԿ միացյալ շտաբի գործունեության կատարելագործմանն ուղղված, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները: