ՀՀ ՊՆ-ն և «Ռոստեխը» քննարկել են պաշտպանական համատեղ ընկերությունների ստեղծումը

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ռուսաստանի «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Դմիտրի Շուգաևի հետ քննարկել են տեղեկատվական տեխնոլոգիաների, պաշտպանության ու անվտանգության համալիր համակարգերի ուղղություններով արտադրական կոոպերացիայի և համատեղ ձեռնարկությունների ստեղծման հեռանկարները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՌԴ «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Դմիտրի Շուգաևին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՌԴ «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Դմիտրի Շուգաևին

Հանդիպումը կայացել է ԱրմՀայՏեք» առաջին միջազգային ցուցահանդեսի շրջանակներում:

Հավելենք, որ ցուցահանդեսի շրջանակներում Վիգեն Սարգսյանն ընդունել է նաև ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինին, ինչպես նաև ավելի վաղ՝ Ռուսաստանի ռազմարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի փոխնախագահ Օլեգ Բոչկարյովին: Երկու հանդիպումների ընթացքւոմ էլ քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր:

Հիշեցնենք, որ ArmHiTec-2016 միջազգային ցուցահանդեսը  անցկացվում էհոկտեմբերի 13-15֊ին Erevanexpo ցուցահանդեսային համալիրում։ Ցուցահանդեսը կազմակերպում է «ԲԻԶՈՆ» ընկերությունը՝ ՀՀ ՊՆ նախաձեռնությամբ։  ArmHiTec-2016-ը անցկացվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի շրջանակում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *