Հայաստանը և Ռուսաստանը զարգացնում են ռազմատեխնիկական համագործակցությունը

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի իրականացման կարգի մասին համաձայնագիրը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ ՊՆ-ն և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը ստորագրում են ռազմատեխնիկական համագործակցությունը կարգավորող լրացուցիչ արձանագրություն

ՀՀ ՊՆ-ն և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը ստորագրում են ռազմատեխնիկական համագործակցությունը կարգավորող լրացուցիչ արձանագրություն

Կողմերը քննարկել են նաև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները և գոհունակություն հայտնել դրանց կատարման ընթացքի վերաբերյալ: Ֆոմինը կարևորել է նաև սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայՏեք» առաջին միջազգային ցուցահանդեսի անցկացումը Հայստանում:

Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Վլադիմիր Դրոժժովը ստորագրել են ռազմատեխնիկական համագործակցությունը կարգավորող լրացուցիչ արձանագրություն:

One response to “Հայաստանը և Ռուսաստանը զարգացնում են ռազմատեխնիկական համագործակցությունը

  1. Pingback: ՀՀ ՊՆ-ն և «Ռոստեխը» քննարկում են պաշտպանական համատեղ ընկերությունների ստեղծումը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *