Գերմանիան հնարավոր է ընդլայնի իր մասնակցությունը ԻՊ դեմ պայքարում

Հոկտեմբերի 12-ին Գերմանիայի կառավարությունը որոշել է ևս մեկ տարով՝ մինչև 2017-ի վերջ, երկարաձգել  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում գերմանական զինուժի մասնակցության վերաբերյալ մանդատը: Այս մասին հայտնում է գերմանական  Deutsche Welle լրատվական գործակալությունը:

ՆԱՏՕ-ի վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերով (AEWAC) սպառազիված Boeing E-3 ինքնաթիռ

ՆԱՏՕ-ի վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերով (AEWAC) սպառազիված Boeing E-3 ինքնաթիռ

Բացի մանդատի ժամկետը երկաձգելուց՝ Գերմանիայի կառավարությունը որոշել է ընդլայնել իր մասնակցությունը ԻՊ դեմ պայքարում: Մասնավորապես, նախատեսվում է ՆԱՏՕ-ի վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերով սպառազինված ինքնաթիռների (AWACS) անձնակազմը համալրել Գերմայիայի ԶՈւ նոր զինծառայողներով: Նշենք, որ այդ որոշման իրագործման համար անհրաժեշտ է, որ  Գերմանիայի խորհրդարանը (Բունդեսթագ) հաստատի այն:

Նշենք, որ Գերմանիան ԻՊ դեմ պայքարելու համար մեկ տարի ժամկետով 1200 զինվորական, 6 Tornado հետախուզական ինքնաթիռ, նաև մեկ տրանսպորտա-լիցքավորող ինքնաթիռ էր տեղակայել Թուրքիայի հարավային Ադանա նահանգի «Ինջիրլիք» ավիաբազայում: Բացի այդ, ԻՊ դեմ պայքարում Գերմանիան ուղարկել է նաև մեկ ֆրեգատ` ֆրանսիական «Շարլ դը Գոլ» ավիակրի պաշտպանության համար:

Հիշեցնենք, որ 2016-ի օգոստոսին Գերմանիայի զինված ուժերում քննարկվում էր Թուրքիայի զորքերի և զինտեխնիկայի դուրս բերման հարցը, ինչի պատճառն այն, որ նույն տարվա հուլիսին Թուրքիան արգելել է գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաների գլխավորած պատվիրակության այցն «Ինջիրլիք» ռազմաբազա:

Նշենք, որ 2015-ի դեկտեմբերի 19-ին ՆԱՏՕ-ն հաստատել էր Թուրքիային տրամադրվելիք «ՀՕՊ օգնության» փաթեթը, ինչը մասնավորապես ենթադրում է Սիրիայի հետ օդային սահմանների պաշտպանության հարցում այդ երկրին տրամադրել վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերով (AEWAC) սպառազիված ինքնաթիռներ: 2016-ի մարտի 11-ից ՆԱՏՕ-ն սկսել է Թուրքիային  փոխանցել է այդ համակարգով սպառազիված Boeing E-3 ինքնաթիռ, որոնք տեղակայել են Թուրքիայի Քոնիա քաղաքի մոտ գտնվող ավիաբազայում:

AEWAC համակարգերը նախատեսված են օդային մարտերի կառավարման, քաղաքացիական օդուժի շարժի կառավարման, հետախուզություն կատարելու համար։ Վերջիններիս գործողության շառավիղը շուրջ 400 կմ է: Համակարգերը կարող են տեղադրվել տարբեր ինքնաթիռների, ինչպես նաև ուղղաթիռների վրա:

Հավելենք, որ Թուրքիան ունի 4 միավոր Boeing 737 AEWAC ինքնաթիռ, որոնցից վերջինը ստացել է 2015-ի դեկտեմբերի 9-ին:

One response to “Գերմանիան հնարավոր է ընդլայնի իր մասնակցությունը ԻՊ դեմ պայքարում

  1. Pingback: Գերմանական ստորաբաժանումը ևս մեկ տարի կմնա Թուրքիայի ավիաբազայում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *