Ադրբեջանը պատրաստվում է գնել բրազիլական 50 միավոր հակատանկային նռնականետ

Բրազիլական GESPI Defense Systems մասնավոր ընկերությունը բանակցում է արտասահամանյան մի շարք երկրների, այդ թվում՝ Ադրբեջանին սեփական արտադրության միջին հեռահարության 84 մմ տրամաչափի մեկանգամյա օգտագործման ALAC դյուրակիր հակատանկային նռնականետներ վաճառելու համար:

Այս մասին հայտնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը՝ փոխանցելով հակատանկային նռնականետների արտադրությամբ զբաղվող բրազիլական ընկերության խոսնակից ստացած տեղեկությունը:

Բրազիլական արտադրության միջին հեռահարության 84 մմ տրամաչափի միանգամյա օգտագործման ALAC դյուրակիր հակատանկային նռնականետ

Բրազիլական արտադրության միջին հեռահարության 84 մմ տրամաչափի միանգամյա օգտագործման ALAC դյուրակիր հակատանկային նռնականետ

Բրազիլական ընկերության խոսնակը հայտնել է, որ ներկայումս Ադրբեջանը բանակցում է 50 միավոր նման համակարգեր գնելու համար՝ հետագայում նպատակ ունենալով իր տարածքում սկսել դրանց համատեղ արտադրությունը: Բացի այդ, բրազիլական ընկերությունը բանակցում է նաև Մեքսիկային 1200 միավոր և Իրաքին 2000 միավոր նման նռնականետներ վաճառելու համար: Սակայն ներկայումս նախնական բանակցություններ են վարվում նաև Պորտուգալիային և Ինդոնեզիային նման համալիրներ վաճառելու համար:

Նշենք, որ դեռևս 2015-ի փետրվարին Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հայտարարել էր Բրազիլիայի հետ հակատանկային նռնականետների համատեղ արտադրություն սկսելու բանակցությունների մասին:

ALAC հակատանկային նռնականետ.

  • Շվեդական արտադրության 84 մմ տրամաչափի Saab AT4 նռնականետի բրազիլական կրկնօրինակ:
  • Զանգվածը՝ 7,5 կգ
  • Մարտագլխիկը՝ 2,4 կգ կումուլյատիվ մարտական մասով ռեակտիվ նռնակ
  • Կարող է խոցել մինչև 300 մմ հաստությամբ միաձույլ զրահ
  • Կրակի արդյունավետ հեռավորությունը՝ մինչև 300 մ
Բրազիլական արտադրության միջին հեռահարության 84 մմ տրամաչափի միանգամյա օգտագործման ALAC դյուրակիր հակատանկային նռնականետ

Բրազիլական արտադրության միջին հեռահարության 84 մմ տրամաչափի միանգամյա օգտագործման ALAC դյուրակիր հակատանկային նռնականետ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *