Հոկտեմբերի 11-12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է առաջնագիծ

Հոկտեմբերի 11-ին և այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է Ադրբեջանի ՊՆ 3-րդ բանակային կորպուսի զորամասեր, եղել առաջնագծում: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է 3-րդ ԲԿ դիրքեր

Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է 3-րդ ԲԿ դիրքեր

Հասանովին ուղեկցել են Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիգովը և 3-րդ բանակային կորպուսի (շտաբը՝ Շամխորում) հրամանատար, գեներալ-մայոր Խագանի Ջեբրայիլովը:

Այցի ընթացքում Ադրբեջանի ԶՈւ հրամկազմը հոկտեմբերի 11-ին առաջնագծում ստուգել է հրետանավորների պատրաստությունը, այնուհետև այցելել զորավարժարան, հետևել զինծառայողների մարզումների ընթացքին:

Հոկտեմբերի 12-ին Զաքիր Հասանովը նույն գեներալների ուղեկցությամբ այցելել է Օդունդաղի բարձրունք, ինչպես նաև Մռավ լեռան մոտ տեղակայված Ադրբեջանի ԶՈւ դիրքեր, հետևել ծառայության ընթացքին:

Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է 3-րդ ԲԿ ուսումնական կենտրոն

Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է 3-րդ ԲԿ ուսումնական կենտրոն

onxett6

2 responses to “Հոկտեմբերի 11-12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է առաջնագիծ

  1. Pingback: Ադրբեջանում մեկնարկել է խոշորամասշտաբ զորավարժություն | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանի ԶՈւ ղեկավարությունն այցելել է Տավուշի մարզին սահմանակից զորամասեր | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *