Թուրքիայի ԶՈւ-ն Սիրիայում սպանել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 19 զինյալ

Հոկտեմբերի 11-ին Թուրքիայի զինված ուժերը և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը Սիրիայում անցկացվող «Եփրատի վահան» գործողությունների շրջանակներում շարքից հանել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմավորման 19 զինյալի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքը՝ հղում անելով Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքին:

Ջերաբլուսի շրջանը անցել է «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման վերահսկողության ներքո:

Ջերաբլուսի շրջանը անցել է «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման վերահսկողության ներքո:

Աղբյուրը հայտնում է նաև, որ բախումների ժամանակ սպանվել են նաև թուրքական կողմից կռվող տեղացի «թուրքմեն» 8 զինյալ, ևս 22-ը վիրավորվել է, Թուրքիայի զինուժը կորուստներ չունի:

Բացի այդ՝ թուրքական բանակը «Ֆըրթընա» հաուբիցներով, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով և տանկերով հարվածել  և ոչնչացրել է ԻՊ 71 թիրախ: Նշենք, որ հոկտեմբերի 10-ին թուրքական բանակը հրետանիով և տանկերով խոցել է ԻՊ 91 թիրախ:

Հիշեցնենք, որ 2016֊ի օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը գրոհայիններից «մաքրելու» մասին: Սակայն իրականում Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու իր նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու՝ հյուսիսարևելյան և հյուսիսարևմտյան տարածքների միավորումը բացառելն է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *