Իրանում կայանալիք ավիացուցահանդեսին մասնակցելու են ՌԴ ԶՈւ ՍՈւ-27 կործանիչներ

2016 թ. նոյեմբերի 16-19-ը Իրանի հարավային Քիշ կղզում անցակացվելու է Իրանի ՌՕՈւ 8-րդ միջազգային ավիացուցահանդես: Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:

Ավիացուցահանդեսին առաջին անգամ մասնակցելու են նաև Ռուսաստանի ՍՈւ-27 կործանիչներ (6 միավոր), որոնցով թռչելու են ՌԴ ՌՕՈւ «Ռուսկիյե վիտյազի» և «Ստրիժի» բարձրագույն պիլոտաժի ավիացիոն խմբերը:

«Ռուսկիյե վիտյազի» և «Ստրիժի» պիլոտաժային խմբերը ՄԱԿՍ-2007 ավիացուցահանդեսին

«Ռուսկիյե վիտյազի» և «Ստրիժի» պիլոտաժային խմբերը ՄԱԿՍ-2007 ավիացուցահանդեսին

Ավելի վաղ հաստատվել էր որ ավիացուցահանդեսին մասնակցելու է նաև  6 միավոր Aero L-39  Albatros  ինքնաթիռներից բաղկացած լատվիական «Բալտիյսկիե պչյոլի» պիլոտաժի խումբը:

Իրանի ՌՕՈւ նախորդ՝ 7-րդ, միջազգային ավիացուցահանդեսը անցկացվել է 2014թ. նոյեմբերին:

Լատվիական «Բալտիյսկիե պչյոլի» պիլոտաժի խումբը

Լատվիական «Բալտիյսկիե պչյոլի» պիլոտաժի խումբը

One response to “Իրանում կայանալիք ավիացուցահանդեսին մասնակցելու են ՌԴ ԶՈւ ՍՈւ-27 կործանիչներ

  1. Pingback: Իրանի ավիացուցահանդեսին կմասնակցեն նաև ՆԱՏՕ-ի անդամ պետություններ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *