Թուրքիայի ԶՈւ թվաքանակը հոկտեմբերի դրությամբ. աղյուսակ

Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը հոկտեմբերի 4-ին հրապարակել է զինված ուժերի թվաքանակը՝ առաջին անգամ ներառելով միայն ՊՆ, ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերի թվաքանակը։ Ժանդարմերիայի և առափնյա անվտանգության անձնակազմերի մասին տվյալներ կրկին չեն հրապարակվել։

Այսպիսով՝ Թուրքիայի ԶՈւ և պաշտպանության նախարարության անձնակազմը 395․148 է, որից 39936-ը քաղաքացիական աշխատողներ են, իսկ 355․212-ը՝ զինծառայողներ։ Տվյալները հրապարակվել են Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքում։

Համաձայն հրապարակված տվյալների՝ թուրքական զինուժում գեներալների և ծովակալների թիվը 201 է։

Հուլիսին հրապարակված տվյալներով նույն զորամիավորումներում առանց ժանդարմերիայի և առափնյա անվտանգության ծառայում էր 325 գեներալ և ծովակալ՝ 124-ով ավել քան ներկայումս: Սեպտեմբերին հրապարակված տվյալների համեմատ գեներալների թիվը պակասել է 5-ով:

Սպաների թիվը 29434 է, ինչը 2243-ով պակաս է հուլիսի 1-ին հրապարակված ցուցանիշից, սակայն սեպտեմբերի համեմատ գրեթե չի փոփոխվել։ Ենթասպաների թիվը 67257 է, ինչը իր հերթին 1332-ով է պակաս հուլիսի քանակից, սակայն սեպտեմբերի համեմատ ընդամենը 389-ով է պակաս:

Պրոֆեսիոնալ սերժանտների (հատուկ պայմանագրային եֆրեյտորներ) թիվը հոկտեմբերի 4-ի դրությամբ 49279 է, ինչը սեպտեմբերի համեմատ 800-ով ավելի է։

Նշենք, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո հեռացված սպաների և ենթասպաների փոխարեն թուրքական զինուժը ակտիվորեն ընդունում է պայմանագրային սերժանտների, որոնք առավել հավատարիմ մնացին կառավարությանը:

Զորակոչված անձնակազմի թվաքանակը սեպտեմբերի համեմատ ավելացել է շուրջ 4,5 հազարով, իսկ ընդհանուր անձնակազմը՝ շուրջ 3,4 հազարով։ Շուրջ հազարով նվազել է պրոֆեսիոնալ զինծառայողների թվաքանակը:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ և ՊՆ անձնակազմը 2016 թ. հոկտեմբերի դրությամբ. աղյուսակ.

Զինվորական կոչում ԳՇ, ՊՆ, Ցամաքային ուժեր, ՌԾՈւ, ՌՕՈւ Ժանդարմերիա Առափնյա անվտանգություն Ընդհանուր թվաքանակ
Գեներալ, ծովակալ 201
Սպաներ 29.434
Ենթասպաներ 67.257
Պայմանագրային ժանդարմներ
Հատուկ պայմանագրային եֆրեյտորներ 49.279
Պայմանագրային եֆրեյտորներ, շարքայիններ 15.869
Պրոֆեսիոնալ անձնակազմ 162.040
Զորակոչված անձնակազմ 193.172
Քաղաքացիական կազմ (ՊՆ, ԶՈւ) 39․936
Ընդհանուր թվաքանակ 395.148
Պայմանագրայինների թիվը տոկոսով 46%

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *