Հոկտեմբերի 5-8-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության առափնյա անվտանգության ուժերը Կասպից ծովում անցկացրել են «ահաբեկիչների հարձակումից նավթագազային ենթակառուցվածքները պաշտպանելու» վարժանքներ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, հայտնում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության կայքը:
Վարժանքների ընթացքում խաղարկվել են նաև նավթագազային ենթակառուցվածքների վնասման դեպքում որոնողափրկարարական գործողություններ անցկացնելու, պայմանական հակառակորդի ստորաբաժանումների գրոհը կասեցնելու վարժանքներ:
Զորավարժությունն անցկացվել է 3 փուլով, որոնց ընթացքում սահմանապահ զորքերը բերվել են մարտական պատրաստության, հրթիռահրետանային ստորաբաժանումները անցկացրել են մարտական կրակով վարժանքներ: Իրականացվել են պայմանական հակառակորդի անօդաչու թռչող սարքերը և ստորջրյա դիվերսիոն ներթափանցման խմբերը չեզոքացնելու գործողություններ: