2016թ. հոկտեմբերին ռուս-եգիպտական «Բարեկամության պաշտպանություն-2016» զորավարժության շրջանակներում Եգիպտոսում ՌԴ ԶՈւ դեսանտի մարտական մեքենաներ և զրահափոխադրիչներ են դեսանտավորվելու: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:
Դեսանտավորման համար օգտագործվելու են պարաշյուտային համակարգեր:

Ռուսաստանյան ԲՄԴ-4Մ դեսանտի մարտական մեքենա
ՌԴ ռազմադեսանտային ուժերը մեքենաները դեսանատավորելու են Իլ-76 ինքնաթիռից, իսկ եգիպտացի զինծառայողները դեսանտավորելու են C-130 ինքնաթիռներից: Նախատեսվում է, որ կողմերից յուրաքանչյուրը դեսանտավորելու է 10 միավոր մարտական տեխնիկա:
Զորավարժությունները սկսվելու են հոկտեմբերի կեսերին:
Նշենք նաև, որ միաժամանակ Ռուսաստանը բանակցություններ է վարում Եգիպտոսի հետ`այնտեղ ռազմական օբյեկտներ վարձակալելու շուրջ: Խոսքը մասնավորապես եգիպտական Սիդի-Բարրանի քաղաքում տեղակայված խորհրդային բազան վերականգնելու մասին է: Այս մասին, իր աղբյուրներին հղումով, հայտնում է ռուսաստանյան «Իզվեստիյա» լրատվակայքը: Կողմերի փոխհամաձայնության գալու դեպքում` ռազմաբազան կսկի գործել 2019 թվականից:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը ավիաբազա ունի Սիրիայում . «Հմեյմիմ» օդանավակայանում տեղակայված են ՌԴ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները: Չնայած դրան` Ռուսաստանը մտադիր է Սիրիայի Տարտուս քաղաքի նավահանգստում հիմնել նաև ռազմածովային բազա:
Pingback: Եգիպտոսում անցկացվում է ռուս-եգիպտական զորավարժություն | Ռազմ.info