Ռուսաստանը մտադիր է ռազմածովային բազա հիմնել Սիրիայում

Ռուսաստանը նախատեսում է իր ռազմանավերը տեղակայել Սիրիայի Տարտուս քաղաքի նավահանգստում և այնտեղ հիմնել ռազմածովային բազա: Այս մասին հոկտեմբերի 10-ին հայտարարել է ՌԴ ՊՆ տեղակալ Նիկոլայ Պանկովը, փոխանցում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը:

Ռուսաստանի դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նիստին պաշտոնյան հայտարարել է, որ ռազմաբազան հիմնելու վերաբերյալ փաստաթղթերն արդեն շրջանառվում են միջգերատեսչական հաստատման փուլը, և առաջիկայում անհրաժեշտ կլինի դաշնային խորհրդի վավերացումը:

Ներկայում Տարտուս քաղաքում տեղակայված է Ռուսաստանի ռազմանավերի նյութատեխնիկական ապահովման կետը:

Ռուսաստանցի փորձագետ Իգոր Կորոտչենկոն «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում նշել է, որ Սիրիան հավանաբար կհամաձայնի Ռուսաստանին տրամադրել ռազմածովային բազան անվարձահատույց և անժամկետ: Դա, ըստ փորձագետի, թույլ կտա ընդլայնել տարածաշրջանում ռուսաստանյան նավատորմը և ապահովել ՌԴ ԶՈւ ավիաբազայի համար անհրաժեշտ բեռների տեղափոխումը:

Հիշեցնենք, որ մինչ ռազմածովային բազայի տեղակայումը Ռուսաստանը սիրիայում արդեն ունի ավիաբազա. «Հմեյմիմ» օդանավակայանում տեղակայված են ՌԴ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, որոնք մասնակցում են Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ ավիահարվածներին:

4 responses to “Ռուսաստանը մտադիր է ռազմածովային բազա հիմնել Սիրիայում

  1. Pingback: Հոկտեմբերին անցկացվելու է ռուս-եգիպտական զորավարժություն | Ռազմ.info

  2. Pingback: Սիրիայում Ռուսաստանը ռազմածովային բազայի համաձայնագիրը կկնքվի կես դարով | Ռազմ.info

  3. Pingback: Եգիպտոսում անցկացվում է ռուս-եգիպտական զորավարժություն | Ռազմ.info

  4. Pingback: Ռուսաստանը կարող է կրկին օգտագործել Իրանի Համադանի ավիաբազան | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *