Հոկտեմբերի 7-ին Ռուսաստանի նախագահը Պետդումայի վավերացմանն է ուղարկել «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ Պետդումայի պաշտոնական կայքը:
Նշենք, որ սեպտեմբերին ՌԴ կառավարությունը հավանության արժանացրեց համաձայնագիրը և հանձնեց նախագահ Պուտինին Պետդումա վավերացման ուղարկելու համար:
Ռազմինֆոյի խնդրանքով թեմային անդրադարձել են նաև ռուսաստանցի փորձագետները:
Ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալության ռազմական փորձագետ Վիկտոր Լիտովկինը նշել է, որ Պետդումայում համաձայնագրի վավերացման հետ կապված էական խնդիր լինել չի կարող. հայ-ռուսական միացյալ ՀՕՊ համակարգը աշխատում է նաև առանց համաձայնագրի:
Ռազմական փորձագետ Վիկտոր Մուրախովսկու կարծիքով էլ՝ միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծումը Հայաստանին թույլ կտա միանալ ՌԴ ՌՕՈւ հետախուզության և կառավարման համակարգին:
Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերին ստորագրվել է հայ-ռուսական «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը, որի նպատակը հակաօդային համատեղ պաշտպանություն իրականացնելն է: ՀՀ Ազգային ժողովը արդեն համաձայնագիրը վավերացրել է հունիսի 30-ին:
Pingback: Ռուսաստանը վավերացրեց ՀՀ-ՌԴ միավորված ՀՕՊ համակարգի ստեղծման համաձայնագիրը | Ռազմ.info