Ձմեռային ռեժիմի փոխադրման նախապատրաստական աշխատանքների շրջանակում ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորման զորամասերից մեկում օրերս անցկացվել են սպառազինության սեզոնային սպասարկման կազմակերպման ցուցադրական հավաք-պարապմունքներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։

ՀՀ զինված ուժերի 1-ին բանակային կորպուսի ենթակա զորամասերից մեկում անցկացվել են ցուցադրական հավաք-պարապմունքներ:
Բացազատված ուսումնական կետերում իրականացվել են սպառազինության մանրակրկիտ ստուգման, մաքրման, յուղման, տարբեր անսարքությունների վերացման աշխատանքներ:
Պարապմունքներին մասնակցել են 1-ին բանակային զորամիավորման ենթակա ստորաբաժանումների զինտեխնիկայի ու սպառազինության սպասարկման ու շահագործման պատասխանատուներ, վարորդներ, հրետանային հաշվարկների անձնակազմեր:
Անցկացված միջոցառման նպատակն է սպաների, պայմանագրային և շարքային զինծառայողների տեսական գիտելիքների ու գործնական հմտությունների բարձրացումը, ավտոմոբիլային տեխնիկայի և սպառազինության սեզոնային սպասարկման ունակությունների մասնագիտական կատարելագործումը: