ԵԱՀԿ դիտարկմանը մասնակցել է Գերմանիայի ԱԳՆ աշխատակից

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել  Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի հարավային ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Արցախի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Գենադիե Պետրիկան  (Մոլդովա), ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլլերը (Մեծ Բրիտանիա) և ԵԱՀԿ նախագահության ներկայացուցիչ, Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աշխատակից Կլաուս Քելլերը:

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա)։

Դիտարկման առաքելությանը Արցախի կողմից ուղեկցել են Արցախի ԱԳՆ և ՊԲ ներկայացուցիչները:

Նշենք, որ 2016-ի մայիսին և հունիսին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հադիպման ժամանակ կողմերը համաձայնվել են  ավելացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցների թիվը և դրա հաշվին հաճախակիացնել շփման գծի դիտարկումների թիվը։

One response to “ԵԱՀԿ դիտարկմանը մասնակցել է Գերմանիայի ԱԳՆ աշխատակից

  1. Pingback: Հադրութում ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *