ՀՀ ԱԻՆ-ը վարժանքներ է անում Երևանում «տեղի ունեցած» երկրաշարժի սցենարով

Սեպտեմբերի 26-30-ը ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը Շիրակի մարզի քաղաքային որոնողափրկարարական թիմի հետ անցկացրել է 36-ժամյա ստուգողական վարժանք, որի սցենարով Երևանում 7,5 մագնիտուդով պայմանական երկրաշարժ է եղել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը Շիրակի մարզում տեղի քաղաքային որոնողափրկարարական թիմի հետ անցկացրել է 36-ժամյա ստուգողական վարժանք՝ Երևանում երկրաշարժի սցենարով:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը Շիրակի մարզում տեղի քաղաքային որոնողափրկարարական թիմի հետ անցկացրել է 36-ժամյա ստուգողական վարժանք՝ Երևանում երկրաշարժի սցենարով:

Երկրաշարժի հետևանքով Երևանում «փլուզվել» էին բազմահարկ շենքեր և առանձնատներ, ինչպես նաև` Հաղթանակի, Կիևյան և Աշտարակի կամուրջները: Նախնական հաշվարկներով պայմանական երկրաշարժի պատճառով կան զոհեր, տուժածներ և անօթևան մնացած մարդիկ: Զգալի վնասվել էին նաև մի շարք հիվանդանոցներ ու դպրոցներ:

Շիրակի փրկարարներն իրականացրել են որոնողափրկարարական` պարանային, ամրակապման, մաքուր կտրման, քանդման, տուժածների դուրս բերման և առաջին բուժօգնության ցուցաբերման աշխատանքներ:

Ուսումնավարժությանը մասնակցող թիմի հետախուզական խմբի կողմից կազմակերպվել է խաղարկային հանդիպում տեղական ինքնակառավարման մարմինների հետ, իրականացվել է աղետի գոտու հետախուզություն, ընտրվել թիմի տեղակայման բազայի և 3 աշխատանքային տեղամասերի վայրերը` ըստ առաջնահերթության:

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «Ուժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ բնակչության կազմակերպման մասին» պլանի համաձայն` մայրաքաղաքի զգալի վնասներ կրելու դեպքում աղետին արձագանքումը կազմակերպելու գործառույթն ստանձնում է Շիրակի մարզը:

Շիրակի թիմն ունի ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) չափորոշիչներին համապատասխան որակավորում և շարունակում է կատարելագործել իր հմտությունները` պարբերաբար կազմակերպվող վարժանքների ու դասընթացների միջոցով:

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տարածքում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը անցկացրել էր ևս 1 վարժանք-դասընթաց՝ «Քաղաքային որոնողափրկարարական թիմի տեղակայման բազայի ծավալում» թեմայով:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը Շիրակի մարզում տեղի քաղաքային որոնողափրկարարական թիմի հետ անցկացրել է 36-ժամյա ստուգողական վարժանք՝ Երևանում երկրաշարժի սցենարով:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը Շիրակի մարզում տեղի քաղաքային որոնողափրկարարական թիմի հետ անցկացրել է 36-ժամյա ստուգողական վարժանք՝ Երևանում երկրաշարժի սցենարով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *