Սեպտեմբերի 27-29-ը ՀՀ ՊՆ երկրորդ զորամիավորումում անցկացված հրամանատարաշտաբային զորավարժության 3 փուլերի ընթացքում իրականացվել են բացազատման շրջանի զբաղեցման, հրամանատարական և ղեկավարման կետերի ծավալման և կահավորման գործողություններ:
Տեղանքում ճշգրտվել են հակառակորդի հավանական գործողությունները, մշակվել և հաստատվել են պաշտպանական մարտի նախապատրաստման անհրաժեշտ փաստաթղթերը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Զորավարժությանը մասնակցող հրամանատարությունը
Հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքում խաղարկվել են պաշտպանողական մարտի վարման, գրոհի հետմղման, պաշտպանության խորքը մխրճված հակառակորդի վնասազերծման, հակագրոհի անցկացման և առաջնագծի վերականգնման գործողություններ:
Զորավարժության նպատակը «Բարձր» մարտական պատրաստականության բերման ժամանակ զորամասերի սպաների պատրաստությունը ստուգելը, զորամասերի, գումարտակների վարչակազմերին մարզելը, որոշումների ընդունման, մարտական խնդիրների առաջադրման ու մարտական գործողությունների վարման ուղղությամբ անձնակազմի ունակությունները բարձրացնելը, զորամասերի և գումարտակների շտաբերի ներդաշնակ աշխատանքը կատարելագործելն էր: