Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ից ռազմավար վերցրած նոր ԱԹՍ

Հոկտեմբերի 1-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ներկայացրել է ռազմավար վերցրած  ամերիկյան MQ-1C ԱԹՍ-ը: Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:

Լրատվականի փոխանցմամբ դեռևս հայտնի չէ երբ է ԻՀՊԿ-ն «որսացել» սարքը:

MQ-1C անօդաչուն ամերիկյան MQ-1 Predator անօդաչու թռչող սարքերի տարբերակներից մեկն է և օգտագործվում  է ԱՄՆ զինուժի կողմից:

Անօդաչուն ԱՄՆ ԶՈւ զպառազինության մեջ է 2008 թվականից: Սարքը հարվածային է և կարող է կրել հրթիռներ կամ ռումբեր, ունի դրանց համար նախատեսված կախոց: Կարող է թռչել մինչև 30 ժամ: Անօդաչու թռչող սարքի մեկ միավորի գինը մոտ 8 մլն դոլար է:

Ավելացնենք, որ Իրանի կողմից ամերիկյան անօդաչու «որսալու» ևս մեկ դեպք եղել է 2011 թվականի դեկտեմբերին: Այն ժամանակ իրանցիներն իրենց գցած RQ-170 Sentinel ամերիկյան անօդաչուի նմանությամբ պատրաստել էին սեփական անօդաչու թռչող սարք:

Իրանի ռազմավար վերցրած MQ-1C ամերիկյան ԱԹՍ-ն (աջից)

Իրանի ռազմավար վերցրած MQ-1C ամերիկյան ԱԹՍ-ն (աջից)

Իրանի ներկայացրած ամերիկյան անօդաչուն

Իրանի ներկայացրած ամերիկյան անօդաչուն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *