ՊԲ-ում անցկացվել է մարտավարական զորավարժություն

Պաշտպանության բանակի միավորումներից մեկի հրամանատար, գնդապետ Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ սեպտեմբերի 26-29-ը անցկացվել է մարտական հրաձգությամբ վաշտային մարտավարական զորավարժություն: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:

Հետևակի մարտական մեքենայի անձնակազմի գործողությունները ՊԲ զորավարժության ժամանակ

Հետևակի մարտական մեքենայի անձնակազմի գործողությունները ՊԲ զորավարժության ժամանակ

Զորավարժությունն անցկացվել է «Մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների կողմից հակառակորդի գրոհային խմբերի հետ մղումը, պաշտպանական մարտի վարումը, ուժեղացված հրաձգային վաշտերի կողմից հարձակման անցումը, մխրճված հակառակորդի ջախջախումը և առաջնագծի վերականգնումը» թեմայով:

Զորավարժությանը ներգրավված էր հարավային զորամասերից մեկիմեկ վաշտ, որն ուժեղացված էր տանկային, մոտոհրաձգային և հրետանային ստորաբաժանումներով: Զորավարժության նպատակ մարտի տարբեր տեսակներում ենթակա և տրված ստորաբաժանումների հմուտ ղեկավարման գործում վաշտի հրամանատարների ունակությունների կատարելագործումն էր, ինչպես նաև որոշումներ ընդունելու, հարձակողական մարտի վարման, փոխգործակցության անընդհատ ապահովման կարողությունների մազումը:

Զորավարժության ավարտին առավել աչքի ընկած զինծառայողները արժանացել են շնորհակալության, պարգևատրվել պատվոգրերով և խրախուսվել արձակուրդով:

ՊԲ զորավարժության հրամանատարական կետը

ՊԲ զորավարժության հրամանատարական կետը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *