Ֆրանսիական «Շարլ դը Գոլ» ավիակրի վրա բազավորված «Ռաֆալ» ինքնաթիռները սկսել են հարվարծներ հասցնել «Իսլամական պետության» դիրքերին: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը: Փոխանցում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
Ինքնաթիռները հիմնական հարվածները հասցնում են ԻՊ-ի գլխավոր հենակետ Իրաքի Մոսուլ քաղաքի շրջաններին: Գործողությանը ներգրավված է 8 ինքնաթիռ:

Միջերկրական ծովում Ֆրանսիայի զինված ուժերի «Շարլ դը Գոլ» ավիակրի վրա տեղակայված կործանիչները, որոնք ավելի ուշ մասնակցել են ԻՊ դեմ ավիահարվածներին. լուսանկարը AFP գործակալության (նոյեմբեր 2015)
Ավիակիրը Ֆրանսիայում տեխզննում անցնելուց հետո մի քանի օր առաջ բերվել է տարածաշրջան և տեղակայվել Միջերկրական ծովում:
Սա արդեն ԻՊ դեմ տարվող երրորդ խոշոր գործողությունն է , որին մասնակցում է ավիակիրը:
«Շարլ դը Գոլ» ավիակրի ինքնաթիռներն առաջին գործողությունները Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ իրականացրել են 2015թ նոյեմբերին:
Փարիզում 2015թ նոյեմբերին կատարված ահաբեկչությունից հետո Ֆրանսիան ակտիվացրեց իր գործողությունները Սիրիայում ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ և նոյեմբերի 16-ին լուրջ ավիահարվածներ հասցրեց ԻՊ կենտրոնին՝ Սիրիայի Ռաքքա քաղաքին:
Ֆրանսիան «Իսլամական պետության» դեմ պայքարին միացել է 2014թ սեպտեմբերին:
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 25 սեպտեմբերի – 1 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info