Հայաստանի կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 29-ին, հավանություն է տվել ՀՀ 2017թ. բյուջեի նախագծին, որով պաշտպանության ոլորտի ծախսերի համար նախատեսվում է հատկացնել 209,8 մլդր դրամ կամ մոտ 443 մլն ամերիկյան դոլար (այսօրվա փոխարժեքով):
Ստորև տե՛ս լրացումը:
Այս մասին հայտնի է դառնում ՀՀ կառավարության կայքի հրապարակումից:
Ընթացիկ տարվա բյուջեի համեմատ, որը կազմում է 207,2 մլրդ դրամ, 2017 թվականի ռազմական բյուջեն ավելի է 2,6 մլրդ դրամով: Ստորև 2016թ. և 2017թ. ռազմական բյուջեները՝ ըստ ծախսերի ուղղությունների:
Նշենք, որ բյուջեյի նախագիծը դեռ պետք է հաստատվի ՀՀ Ազգային ժողովում և ստորագրվի ՀՀ նախագահի կողմից:
Ոլորտը | 2016թ. (հզր դրամ) | 2017թ. (հզր դրամ) |
Պաշտպանություն (ընդհանուր) | 207.269.656,1 | 209.755.268,4 |
Ռազմական պաշտպանություն | 199.615.244,9 | 202.046.175,1 |
Արտաքին ռազմական օգնություն | 162.282,1 | 164.647,8 |
Հետազոտական և նախագծային աշխատանքներ | 1.641.470,1 | 1.641.470,1 |
Պաշտպանություն (այլ դասերին չպատկանող) | 5.850.659,0 | 5.902.975,4 |
Լրացում (դեկտեմբերի 20)
Դեկտեմբերի 20-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքը, որն ավելի վաղ ընդունվել էր ՀՀ Ազգային ժողովում:
Որպես օրենք ընդունված տարբերակի համաձայն՝ 2017թ. բյուջեի «Պաշտպանություն» բաժնի հատկացումներն ավելացել են մոտ 60 մլն դրամով:
Ոլորտը | նախագիծ (հզր դրամ) | օրենք (հզր դրամ) |
Պաշտպանություն (ընդհանուր) | 209.755.268,4 | 209.813.481,1 |
Ռազմական պաշտպանություն | 202.046.175,1 | 202.106.217,2 |
Արտաքին ռազմական օգնություն | 164.647,8 | 162.818,4 |
Հետազոտական և նախագծային աշխատանքներ | 1.641.470,1 | 1.641.470,1 |
Պաշտպանություն (այլ դասերին չպատկանող) | 5.902.975,4 | 5.902.975,4 |
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 25 սեպտեմբերի – 1 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info
Pingback: 2017 թվականի Իրանի ռազմական բյուջեն կկազմի 10 մլրդ դոլար | Ռազմ.info