Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանն այցելել են ԼՂՀ զորամասեր

Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանը ՀՀ ու ԼՂՀ պաշտպանության նախարարների և բարձրաստիճան սպայական կազմի հետ միասին այցելել են Արցախի հյուսիսարևելքի մի քանի զորամասեր:

Այցի ընթացքում նախագահները ներկա են գտնվել Արցախում տեղի ունեցած զորավարժությունների եզրափակիչ փուլին, ծանոթացել նոր հրամանատարական կետին, մասնակցել են զորմասերից մեկում Սբ. Գևորգ եկեղեցու բացման արարողությանը, ինչպես նաև եղել են Մաղավուզի քարածխի հանքում և ծանոթացել աշխատանքի ընթացքին:
Ինչպես տեղեկացնում է Panorama.am-ը, զորավարժությանը մեծ թվով ռազմական տեխնիկա է ներգրավված եղել:
Զորավարժությունները, հավանաբար, անհանգստություն են առաջացրել Ադրբեջանում, որտեղից որպես պատասխան հերթական սպառնալիքներն են հնչել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *